Սաակաշվիլին ցանկանում է Ուկրաինայում «300 սպարտացի» գտնել
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նախատեսում է Ուկրաինայում գտնել «300 սպարտացի, որոնք կկառավարեն երկիրը»։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Ես վաղվանից պատրաստվում եմ շրջել երկրով մեկ և նոր իշխանության համար մարդկանց հավաքել։ Ես պատրաստվում եմ գտնել այդ 300 սպարտացիներին, որոնք երկիրը կղեկավարեն այլ մեթոդներով»,- ասել է Սաակաշվիլին։
Նա նաև հայտարարել է, որ իշխանությունները ցանականում են իր դեմ հարուցված քրեական գործով կողմակիցներին շեղել քաղաքական ակցիաներից։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահին մտահոգել է Միխեիլ Սաակաշվիլու դատավճռի հիմքը
- Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման
- Սաակաշվիլին ընդդիմադիրներին կոչ է արել համակարգել գործողությունները
- Սաակաշվիլին համակիրներին կոչ է արել՝ դուրս գալ երթի