«Ելք»-ը միակ ուժն է, որը փորձում է «նստել կառավարության շնչին». Թևան Պողոսյան
Այն, որ ԵԱՏՄ-ն Հայաստանին իր պահանջներն էր ներկայացնելու, բոլորին էր հայտնի, հայտնի էր նաև, որ մի խումբ ապրանքներ հունվարի 1-ից թանկանալու են: Սակայն կառավարությունը դեռ ամիսներ առաջ պետք է պատրաստեր հանրությանն այս ամենին, բայց Հայաստանում նման մշակույթ չկա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թևան Պողոսյանը:
«Կառավարությունը չի կարողանում Հայաստանում տնտեսական միջավայր ձևավորել: Մենք վերցնում ենք մեծ վարկեր, սակայն տնտեսությունը տնտեսություն չի դառնում, ենթակառուցվածքներ չեն ձևավորվում: Կառավարությունը պետք է լիակատար փոխի նոր տնտեսական մոդելի ձևավորման մոտեցումները»,- ասաց նա:
Թևան Պողոսյանը դրական գնահատեց «Ելք» դաշինքի՝ հունվարի 19-ին թանկացումների դեմ երթ կազմակերպելու նախաձեռնությունը՝ նկատելով, որ վերջինս քաղաքական միակ ուժն է, որը փորձում է «նստել կառավարության շնչին»:
«Ամեն մեկն իր բաժին ընդդիմությամբ փորձում է իր քաղաքականությունը տանել: «Ելք»-ի նախաձեռնությունը պետք է ողջունել: Պետք է իրավիճակ փոխել, որպեսզի կոալիցիան հասկանա՝ աշխատել և տեղից շարժվել է պետք: Կոալիցիան պետք է զգա, որ իր շնչին նստած են: Ինչքան շատ մարդ նրա շնչին նստի, անելիքներն ավելի արագ կկատարվեն»,- ասաց փորձագետը:
Անդրադառնալով կառավարության իրականացրած քաղաքականությանը՝ Թևան Պողոսյանը հույս հայտնեց, որ հանրությունն, այնուամենայնիվ, կկարողանա կառավարությանը բացատրել՝ ժամանակն է հիմնավորելու քայլերը, քայլեր կատարելուց առաջ տեղեկացնել մարդկանց: «Միայն Կենտրոնական բանկի աշխատանքը՝ պահպանելու ֆինանսական կայունությունը, բավարար չէ: Կառավարությունն իր հերթին պետք է նպաստի տնտեսական վիճակի բարելավմանը»,- շեշտեց փորձագետը:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք»-ը որևէ ուժի անձնապես չի հրավիրել մասնակցելու թանկացումների դեմ երթին. Անի Սամսոնյան
- «Ելք»-ը բողոքի ակցիա կիրականացնի ընդդեմ թանկացումների. ՀԺ
- Բոլոր կանխատեսումներով, գալիք տարի թանկացումներ կնկատվեն նաև վառելիքի շուկայում. Վազգեն Սաֆարյան
- Մեր գործընկերները հարցը մի քիչ ավելի սրացված են ներկայացրել. Վարդան Արամյանը՝ թանկացումների մասին
- Չեմ պատասխանում էդ հարցին. Արտակ Սարգսյանը՝ թանկացումների մասին
- Գետինը մտնեն, էդքան հարստանալ պետք չի էլի. գեներալ Սարոյանը՝ թանկացումների մասին
- ՀՀԿ-ական պատգամավոր. Աղքատներին թանկացումը չի վնասում, մեկ է գումար չունեն և առևտուր չեն անում. «Ժողովուրդ»
- Հիմա կառավարությունը չի խոսում թանկացումների մասին, որպեսզի թանկացումները չգան. Փաշինյան
- Բաբկեն Պիպոյան. Պարենային ապրանքների թանկացումը գործադիր իշխանության համար շատ ձեռնտու իրավիճակ է ստեղծել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին