Օդի ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-15-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում հունվարի 10-ի ցերեկը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-15-ը սպասվում են տեղումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում