Թուրքական «Բեշիկթաշ»-ը Արազ Օզբիլիսից պահանջել է նոր ակումբ գտնել
Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը ակումբի ղեկավարությունից նախազգուշացվել է, որ պետք է իր համար նոր ակումբ փնտրի։ «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է «Futbol Arena» կայքը։
Հայ ֆուտբոլիստն ու «Բեշիքթաշ»-ի դարպասապահ Դենիս Բոյկոն չեն ընդգրկվել Անթալիայի մարզումներին։ Ակումբի ղեկավարությունը նաև պահանջել է, որ նրանք իրենց մարզումները անցկացնեն թիմից առանձին։
FIFPro-ի (ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) փաստաբանները «Բեշիքթաշի»-ի ղեկավարությանը զգուշացրել են, որ դա անօրինական որոշում է և պահանջել են հնարավորինս արագ վերջ տալ այդ անարդարությանը։
Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4․5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական «Rayo Vallecano», սակայն կես տարի անց կրկին վերադարձել «Բեշիկթաշ»: