«Ֆրանսիայում Արցախի օրերը» շարունակվում են Լե Պեն Միրաբո քաղաքում
«Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում շարունակվում են միջոցառումներ կազմակերպվել Արցախի քաղաքների հետ բարեկամական կապեր հաստատած ֆրանսիական տասը քաղաքներում։
Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս օրերին փառատոնը հյուրընկալվել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի Լե Պեն Միրաբո քաղաքում, որտեղ հունվարի 8-ին տեղի է ունեցել փառատոնի բացման հանդիսավոր արարողություն։
Միջոցառմանը ներկա են եղել Լե Պեն Միրաբոյի քաղաքապետ տիկին Մոնիկ Սլիսան, Ֆրանսիայի Սենատի անդամ, Լե Պեն Միրաբոյի նախկին քաղաքապետ Միշել Ամիելը, քաղաքային խորհրդի անդամներ, նահանգի պատգամավորներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են, մասնավորապես, ֆրանսիացի հայտնի լուսանկարիչ Իվան Թրավերի «Արցախ. մի երկրի ոգին» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, գծանկարիչ Սիլվեն Սավոյայի «Ճամփորդություն դեպի Արցախ» գծանկարների շարքի, ֆրանսահայ ռեժիսոր Առնո Խայաջանյանի «Մենք ենք, մեր սարերը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունները, ինչպես նաև իրավագետ Ժերար Գերգերյանի «Ազգերի ինքնորոշման իրավունքը և արցախյան հակամարտության իրավական կողմերը» թեմայով ազատ դասախոսությունը, որի ընթացքում հանդես կգա նաև Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան