Հայաստանի հաջորդ նախագահի նստավայրը կառավարության ընդունելությունների տունն է լինելու. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Քանի որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին նախագահի պաշտոնը թողնելուց և վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո մտադրություն չունի հեռանալ ներկայիս նախագահական նստավայրից, իշխանությունները նոր նախագահական նստավայր են կառուցում
Ավելի ճիշտ՝ նախագահական վայրը տեղափոխվելու է Մատենադարանի հարևանությամբ գտնվող կառավարության ընդունելությունների տուն, որտեղ այս օրերին ինտենսիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։
Արդյունքում մենք կունենանք կառավարության երկու մասնաշենք. մեկը Բաղրամյան պողոտայում, որտեղ կլինի վարչապետի և իր աշխատակազմի նստավայրը, իսկ մյուսը Հանրապետության հրապարակում, որտեղ կլինի փոխվարչապետերն իրենց աշխատակազմերով»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները