«Վինար»-ը վերջապես մարել է գյուղացիների պարտքը. փոխնախարար
Պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների դիմաց վճարումներն 90 տոկոսով կատարվել են.այսօրվա դրությամբ պարտքը կազմում է շուրջ 2 մլրդ դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Նրա խոսքով՝ վերամշակող ընկերությունները գյուղացիների հետ ունեն պայմանավորվածություն, որ մթերումների դիմաց մնացած վճարումները կատարեն մինչև այս տարվա ապրիլի 1-ը:
Անդրադառնալով «Վինար» ընկերության՝ քաղցրաշենցիների խաղողի մթերումների դիմաց չվճարված պարտքերին՝ Ռոբերտ Մակարյանն ասաց, որ երեք տարի չարչրկվող հարցը մշտապես գտնվել է ՀՀ նախագահի, վարչապետի գյուղատնտեսության նախարարի ուշադրության կենտրոնում և այսօր կարող են արձանագրել, որ խնդիրն ի վերջո լուծվել է: «Փառք Աստծո, խնդիրը լուծվեց:
Ընկերությունը դեկտեմբերի վերջին և երեկ՝ գումարները բաժանել է գյուղացիներին: Պարտքը կազմում էր 34 մլն դրամ, որից 31 մլն-ն արդեն տրվել է գյուղացիներին, իսկ 3 մլն-ը գյուղացիական տնտեսություններին կհատկացվի առաջիկա օրերին»,- հայտնեց Ռոբերտ Մակարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մենք կարող ենք սնանկության տանել «Վինար»-ին, բայց փորձում ենք այլ միջոցներ գտնել. Իգնատի Առաքելյան
- «Վինար»-ի փոխտնօրենը ներգրավվել է որպես մեղադրյալ
- «Վինար»-ը գյուղացիներին դեռ 30 մլն դրամ պարտք է
- Խնդրահարույց է շարունակում մնալ «Վինար» ընկերության հարցը. գյուղնախարար
- Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ է «Վինարը». Ռոբերտ Մակարյան
- Գյուղնախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն՝ «Վինար» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու