Առանց թույլտվության հրավառություն իրականացնելու համար 1 մլն դրամ տուգանք կսահմանվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում նիստում հավանության է արժանացել «Տեղական տուրքերի և վճարների մասին» և հարակից այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որն ուղղված է հրավառությունների անցկացման վայրերի, ժամերի, հրավառությունների կազմակերպման թույլտվությունների անցկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելուն:
Օրինագծերի ընդունմամբ կսահմանվեն հրավառություն հասկացությունը, հրագործական նյութերի օգտագործման, ինչպես նաև հրավառությունների իրականացման համար լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավակարգավորումներ: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հրավառությունների իրականացման թույլատրելի վայրերը և դրանց ներկայացող պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին: Միաժամանակ սահմանվում է առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների խախտմամբ հրավառություն իրականացնելու համար վարչական պատասխանատվություն, ինչպես նաև տեղական տուրք՝ թույլտվություն ստանալու համար:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշեց, որ քաղաքացիների կողմից ներկայացվում են բազմաթիվ դիմումներ կապված ուշ ժամերին հրավառություններ իրականացնելու մասին, ինչի արդյունքում խախտվում է բնակիչների հանգիստը:
Այսպիսով, նախագծով առաջարկվում է օրենսդրության պահանջները խախտող կազմակերպություններին և անհատներին ենթարկել վարչական տուգանքի: Մասնավորապես, առանց թույլտվության հրավառություն իրականացնողները կտուգանվեն 1 միլիոն դրամով, իսկ մեկ տարվա մեջ երկրորդ անգամ օրենսդրության պահանջները խախտելու դեպքում՝ 2 մլն դրամով:
Հարակից հրապարակումներ`
- Ամանորյա հրավառություններն ուժեղ կեղտոտում են օդը
- Աշոտ Ահարոնյան. Չմոռանանք, որ հրավառությունների պատվիրատուն ու կազմակերպիչը գերազանցապես մենք ենք
- Ոստիկանությունը պատասխանում է ուշ հրավառությունների մասին հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան