Էդուարդո Էռնեկյանը որոշել է ավիաբիզնեսի կառավարումը փոխանցել զարմիկին
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը մտադիր է օդանավակայանների կառավարման բիզնեսը փոխանցել զարմիկին՝ Մարտին Էռնեկյանին: Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին՝ Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցում:
Արգենտինահայ ձեռներեցը Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա «Corporación América» ընկերությունը զբաղվում է օդանավակայանների տնօրինությամբ, ենթակառուցվածքային, գյուղատնտեսական, էներգետիկ, առևտրային և բանկային գործունեությամբ։
Ընկերությունը կոնցեսիոն համաձայնագրերով կառավարում է ընդհանուր առմամբ 51 օդանավակայաններ ամբողջ աշխարհում, մինչդեռ կայանալիք գործարքով նախատեսվում է վաճառել ավիաբիզնեսի շուրջ $750 միլիոն դոլարի մասնաբաժինը, ինչն առավել շատ լինելու է խորհրդանշական գործարք։
«Օդանավակայանների կառավարմամբ զբաղվեկու է զարմիկս։ Ես կհետևեմ գորարքին, որը նախատեսվում է իրականացնել ամսվա վերջ, այդպիսով ավիաբիզնեսի կառավարման ոլորտում գործունեությունս ավարտված կարելի է համարել», - գործակալության հետ զրույցում ասել է արգենտինահայ մեծահարուստը։
Հիշեցնենք, 2001 թ-ին Էռնեկյանի «Corporación América» ընկերությանն է պատկանում նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։
Գործակալության փոխանցմամբ, ավիաբիզնեսի փոխանցումն ամենևին չի նշանակում, որ գործարարը ամբողջովին հրաժարվում է բիզնես գործունեությունից, այլ մտադիր է առավել կենտրոնանալ բիտեխնոլոգիայի, գուղատնտեսության և վերարտադրվող էներգիայի ոլորտներում ներդրումնային նոր ծրագրերի իրականացմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում