Դեկտեմբերին մսամթերքի գինն աճել է 11%-ով, ձկնամթերքինը՝ 24.8%-ով. ԱՎԾ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համամձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ 1.3% գնաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.4-3.8%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 0.8%-ով:
Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 24.8% գնաճ, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ`0.3% գնանկում:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև հրուշակեղենի 0.1% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6.0%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում:
2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև սուրճի, թեյի և կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.5%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.4%, յուղերի և ճարպերի՝ 0.2% գնանկում:
Հարակից հրապարակումներ`
- 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17.2%. ԱՎԾ
- 2017թ. դեկտեմբերին գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճ. ԱՎԾ