ՌԴ պատվիրակությունը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին չի մասնակցի
Ռուսաստանն իր պատվիրակությանը չի ուղարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարյան նստաշրջանին, քանի որ օրակարգ չեն մտել Ազգային պատվիրակությունների՝ խտրականությունից պաշտպանելու իրավունքների հարցում փոփոխությունները: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը:
«ՌԴ պատվիրակությունը չի ներկայանա այս նստաշրջանին, քանի որ մեր՝ այնտեղ աշխատելու էական պայմանը, այն է՝ ազգային պատվիրակությունների նկատմամբ խտրականությունը բացառելու երաշխիքները, չեն մտցվել այդ կազմակերպության օրակարգ: Այդ պատճառով Ռուսաստանը որոշել է զերծ մնալ ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցությունից՝ մինչև այդ փոփոխությունները օրակարգում կներառվեն»,- ասել է Տոլստոյը:
Նա վստահեցրել է՝ ազգային պատվիրակությունների նկատմամբ ցանկացած խտրականություն նախևառաջ վնասում է հենց այդ կազմակերպությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան