«Աջ ղեկ» նախաձեռնությունը քննարկում է հետագա քայլերը
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները քննարկում են իրենց հետագա քայլերը: Նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ հետագա քայլերի մասին կտեղեկացնեն ֆեյսբուքյան իրենց էջում:
Կառավարությունը հունվարի 11-ին ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը: «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հունվարի 8-ին բողոքի ակցիայի իրականացրեցին Կառավարության շենքի առջև՝ աջ ղեկի արգելքի վերացման պահանջով: Նրանք ցանկանում էին հանդիպել վարչապետի հետ:
Ակցիայի մասնակիցներին տեղեկացրել էին, որ Կառավարության որևէ պաշտոնյայի հետ հանդիպում կազմակերպել հնարավոր չէ, առաջարկել, որ ակցիայի մասնակիցներն իրենց առաջարկները հիմնավորման տեսքով գրավոր ձևակերպեն և նամակը փոխանցեն իրենց:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող որոշումը
- «Աջ ղեկ» նախաձեռնությունը հարցեր է ուղղում Կառավարությանը
- Ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների միայն ներմուծումն ու գրանցումը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա