Թուրքիայում ձերբակալվել է ՌԴ դեսպանի սպանության ենթադրյալ կազմակերպիչը
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով կարող էր առանցքային դեր խաղալ ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության կազմակերպման մեջ։ Sabah թերթին հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ին գրում է, որ հայտնել են միայն տղամադու անվան միայն սկզբնատառերը՝ Վ. Կ. Ա.։
Հրատարակության աղբյուրների համաձայն, կասկածյալը ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենի (FETO) կազմակերպության կազմում է: Այդ կապի համար նրան հեռացրել են պետական ծառայությունից։ Տղամարդուն կալանքի տակ են պահել որոշ ժամանակ, սակայն հետագայում ազատ է արձակվել: Նշվում է նաև, որ ձերբակալված անձը օգտագործել է ByLock ծրագիրը, որի օգնությամբ, ըստ թուրքական իշխանությունների, FETO- ի անդամները փոխանակել են կոդավորված հաղորդագրություններ:
Ավելի վաղ, Թուրքիայում ռուս դիվանագետի սպանության կասկածանքով ձերբակալվել էին հինգ հոգի, երեքը՝ նախկին ոստիկան։
Կարլովի վրա կրակել են 2016 թվականի դեկտեմբերի 19-ին, Անկարայում Ժամանակակից արվեստի կենտրոնում: Դիվանագետը հարձակման է ենթարկվել «Ռուսաստանը ճանապարհորդի աչքերով. Կալինինգրադից մինչև Կամչատկա» ցուցահանդեսի բացման ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆինլանդիայում ՌԴ դեսպանին խնդրել են բացատրել ՏՈՒ 154-ով սահմանի «խախտումը»
- ԶԼՄ. Անկարայում մեկը ՌԴ դեսպանի սպանողի անունով բանկային հաշվեհամար է բացել
- Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուս կին է ձերբակալվել
- World Press Photo-ի մրցանակին է արժանացել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը ներկայացնող լուսանկարը
- Պուտին. Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում