Սիրիայի առաջին տիկինն այցելել է «Սիրիահայ օգնության խաչ»-ի Դամասկոսի մասնաճյուղ
Սիրիայի առաջին տիկին Ասմա ալ Ասադը հանդիպել է Սիրիահայ օգնության խաչի Դամասկոսի «Էրեբունի» մասնաճյուղի վարչության անդամների և շրջանային վարչության անդամ Սոնա Անդրյանի հետ: Այս մասին տեղեկացնում է «Գանձասարը»:
Հանդիպման մասնակիցները խոսել են մարդասիրական աշխատանքների կարևորության մասին: Վարչության անդամները ներկայացրել են իրենց գործունեության բնույթն ու ծավալը:
Ասմա ալ Ասադը, գնահատելով կատարված աշխատանքը, իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու միության մարդասիրական գործունեությանը: