Եզդիների ցեղասպանությունը դատապարտող օրինագիծն ընդունվեց ԱԺ նիստերի օրակարգ
Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին օրենքի նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։
«Իմ խորին համոզմամբ, ցեղասպանություն տեսած հայ ժողովուրդը չէր կարող ուշադրությունից դուրս թողնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված են մարդկության դեմ»,- նշեց հիմնական զեկուցող Ռուստամ Մախմուդյանը։
Նա հիշեցրեց, որ 2014 թվականին օգոստոսի 3-ին հարձակումներ եղան Իրաքի Սիջար քաղաքի վրա, հարձակման զոհ դարձան սկզբնական շրջանում ավելի քան 800 եզդիներ, որից հետո 5000 կանայք և աղջիկներ առևանգվել, ենթարկվել են ստրկության, սեռական շահագործման, որոնք տեղավորում են ցեղասպանության եզրույթի տակ:
«Մենք մատնացույց ենք անում հենց ահաբեկչական խմբավորումներին, որը հնարավորություն կտա եզդի ժողովրդին իրեն իրավունքները պաշտպանելու համար մատնացույց անել սուբյեկտներին՝ ահաբեկչական խմբավորումներին»,-ասաց պատգամավորը։
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարց բարձրացրեց, թե որքանո՞վ է նպատակահարմար կիրառել «ցեղասպան գործողություններ» եզրույթը:
«Տպավորություն է ստեղծվում, որ դա ոչ թե ցեղասպանությունն է, այլ ցեղասպանության տարրեր պարունակող գործողություններ։ Եթե մենք ուզում ենք դատապարտել ցեղասպանությունն ամբողջությամբ, ճիշտ կլինի կիրառել «ցեղասպանություն» եզրույթը և ասել, որ եզդի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունն ենք դատապարտում: Հասկանում եմ՝ այս եզրույթը անգլերենից «ակտ գենոցիդ»-ի թարգմանությունն է, բայց ճիշտ չի հնչում, պետք է կիրառենք «ցեղասպանություն» տերմինը»,- մանրամասնեց Ռուստամյանը:
Մախմուդյանը նշեց, որ «ցեղասպան գործողությունը» և «ցեղասպանություն» եզրույթը միջազգային իրավունքի տեսանկյունից նույն բանն են:
«Խնդիրը հետևյալն է` «ցեղասպանություն» եզրույթը կարելի է օգտագործել այն դեպքում, երբ այն արվել է պետության կողմից, իսկ այս դեպքում պետություն չէ, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից արված է, իսկ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելն ավելի հստակ է լինում, եթե կատարվում է պետության կողմից»,- ասաց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ եթե «ցեղասպանություն» տերմինն օգտագործեն, կստացվի, որ պետականության որոշակի ատրիբուտիկայով են նշում ահաբեկչական խմբավորմանը, թեպետ բացասական ֆոնի մեջ:
Այս նախագծի հեղինակներն են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արմեն Աշոտյանը։
Աշոտյանը նախագծի համահեղինակներին հորդորեց հնչեցված կարծիքների հիման վրա հայտարարություն մշակել։ Նախագիծը կներառվի ԱԺ նիստերի օրակարգ։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն հակված է եզդիների ցեղասպանության մասին որևէ ձևաչափով փաստաթղթի ընդունմանը. Մախմուդյան
- Կասկածի տակ չառնել եզդիների ցեղասպանությունը. Սաիդ Ավդալյան
- Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. Ս. Սուլթանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան