Բռնցքամարտիկները մրցաշրջանը սկսել են Ծաղկաձորում հավաքով
Այսօրվանից Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում Ծաղկաձորում, որը կտևի մինչև հունվարի 23-ը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը հայտնել է, որ հավաքին մասնակցում է 22 բռնցքամարտիկ:
«Տարին դեռ նոր է սկսվել: Առաջին հավաքին, շեշտը ինչպես միշտ կդրվի ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Ընդլայնված կազմով ենք աշխատում, յուրաքանչյուրը հնարավորություն ունի իրեն լավագույն կողմերով դրսևորելու:
Ինչպես գիտեք, այս տարի մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն անցկացվելու: Կուսումնասիրենք AIBA-ի օրացույցը և կորոշենք՝ որ մրցաշարերում հանդես գալ: Մեզ սպասում են նաև մինչև 18 և 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունները: Դրա համար մեծ ուշադրություն կդարձնենք երիտասարդ բռնցքամարտիկներին, որպեսզի լավ պատրաստվեն պատասխանատու մրցաշարերին»,- ասել է Դավիթ Թորոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան