Գրքահավաք Թալիշի դպրոցի գրադարանի համար
Թալիշի միջնակարգ դպրոցի համար գրքահավաքը նախաձեռնողներից է Արցախի ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը: Panorama.am-ը խնդրի շուրջ զրուցեց նրա հետ:
Թալիշի միջնակարգ դպրոցը գրքերի անհրաժեշտության հարց էր բարձրացվել ԱԺ նախագահի այցի ժամանակ, ու այժմ իրենք, Արցախի ժողովրդավարական կուսակցության միջոցով, փորձում են լուծել այդ խնդիրը:
Գրադարանը տուժել է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ գրադարանի վրա արկ էր ընկել:
Աշակերտները դասագրքերով ապահովված են, սակայն գեղարվեստական գրականության կարիք կա:
Պահանջված են հայ, ռուս և արտասահմանյան դասական հեղինակների ստեղծագործություններ: Ցանկալի է, որ գրքերը լինեն հայալեզու, թեև կարող են լինել նաև ռուսերեն ու անգլերեն:
Նախաձեռնությունը բաց է, կարող են միանալ բոլոր ցանկացողները՝ Ստեփանակերտում ու նաև Երևանում: Օգնել ցանկացողները կարող են դիմել Երևանում Արցախի ներկայացուցչություն՝ Նաիրի Զարյան 17ա հասցեով, Ստեփանակերտում՝ Գարեգին Նժդեհի 68 հասցեում գործող Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում:
Հարցին՝ արդյո՞ք պետական մակարդակով աջակցության համար չեն դիմել ՀՀ գերատեսչություններին, նա պատասխանեց, որ բոլորի հետ համագործակցում են, այնտեղից նույնպես մասնակցություն ակնկալվում է:
Գրքահավաքը կանցկացվի մինչև ս.թ. փետրվարի 20-ը:
Panorama.am-ը հիշեցնում է, որ «մեխանիկական» գրքերը շուտ են սկսում քայքայվել ու գրքի փոշի արտադրել, ուստի ցանկալի է, որ գրքերը, որոնցով կօգնեն դպրոցին մեր ընթերցողները, նոր լինեն:
Կարծում ենք, որ Հայաստանի շատ քաղաքացիներ կմիանան գրքահավաքին, ինչպես Ապրիլյանի օրերին այլ օգնություն էին կազմակերպել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին