Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017 թ-ին փոխհատուցել է 37 զինծառայողի ընտանիքի
2017 թվականին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է 37 հատուցումներ, որոնց գծով ստանձնել է 2,272,000,000 ՀՀ դրամի (4,695,000 ԱՄՆ դոլարի) պարտավորություն: Ստանձնված ընդհանուր պարտավորությունից 2017 թվականին Հիմնադրամը փաստացի վճարել է 340,000,000 ՀՀ դրամ (702,500 ԱՄՆ դոլար) միանվագ հատուցումները և 43,200,000 ՀՀ դրամ (89,300 ԱՄՆ դոլար) ամսական անուիտետային վճարներ:
Նշված 37 հատուցումների գծով առաջիկա 19 տարիների ընթացքում վճարման ենթակա անուիտետային գումարը կազմում է 1,888,800,000 ՀՀ դրամ (3,902,500 ԱՄՆ դոլար), որը հիմնադրամը կվճարի յուրաքանչյուր ամիս` օրենքով սահմանված չափերով:
Նշենք, որ 37 հատուցման դեպքերից 27-ում հատուցում տրվել է զոհված զինծառայողների ընտանիքներին, 4-ում՝ 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների, 6-ում 2-րդ կարգի հաշմանդամ զինծառայողների:
Ընդհանուր առմամբ՝ հիմնադրամին կատարվել է 90 միլիոն 827 հազար 972 դրամի նվիրաբերություն:
2017թ-ին բացի յուրաքանչյուր աշխատող ՀՀ քաղաքացուց պահվող 1000 դրամներից, հիմնադրամի հաշվին ամենաշատ նվիրատվությունները կատարվել են Հայաստանից՝ 70 միլիոն 913 հազար 349 դրամ, Ֆրանսիայից՝ 7 միլիոն 279 հազար 500 դրամ, Կիպրոսից՝ 4 միլիոն 810 հազար դրամ, Ռուսաստանից՝ 2 միլիոն 850 հազար 219 դրամ, Կանադայից՝ 2 միլիոն 514 հազար 65 դրամ, Ռումինիայից՝ 1 միլիոն 83 հազար 499 դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Փոխհատուցում՝ 2-րդ կարգի հաշմանդամ 4 զինծառայողի
- Փոխհատուցում՝ 2 հաշմանդամ և 4 զոհված զինծառայողների ընտանիքների
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Հարությունյանին
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ևս մեկ զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտրամադրի
- Փոխհատուցում՝ զոհված զինծառայողներ Արման Մովսիսյանի, Արտակ Բիշարյանի և Ռոբերտ Գասպարյանի ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում կտրամադրի հունիսի 16 -17-ին զոհված զինծառայողների ընտանիքներին
- Հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված զինծառայող Կարեն Դանիելյանի ընտանիքին
- Հիմնադրամը ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը հատուցումներ է կատարել ևս 5 զինծառայողի ընտանիքի
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 10-ական մլն դրամ է հատկացրել հակառակորդի կրակոցից զոհված երկու զինծառայողի ընտանիքների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան