Էրիկ Կլեպտոնը խոսել է առողջական խնդիրների մասին
Բրիտանացի ռոք-երաժիշտ և կիթառիստ Էրիկ Կլեպտոնը պատմել է առողջական խնդիրների մասին։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ երաժշտի խոսքով՝ ինքը կորցնում է լսողությունը, և իր մոտ տիննիտուս են ախտորոշել (ականջներում լսվող աղմուկ):
«Ես նախկինի պես աշխատանքի եմ գնում։ Ելույթ եմ ունենում համերգներով»,- ասել է 72-ամյա Կլեպտոնը։
Բացի այդ, երաժիշտը տառապում է նաև ծայրամասային նեվրոպաթիայով, (ծայրամասային նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարումներ), որի պատճառով դժվար է նրան կիթառ նվագել:
Չնայած սրան՝ նա ծրագրել է մարտին համերգներով ելույթ ունենալ Նյու-Յորքում և Լոս-Անջելեսում։