Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար 7000 լիրա փոխհատուցում կվճարի
Թուրքական դատարանը հայտնի լրագրող Ահմեթ Ալթանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին վիրավորելու համար պարտավորեցրել է 7000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել:
«Էրմենւհաբեր»-ը գրում է, որ Ալթանն անձամբ ներկա չի եղել դատական նիստին, այլ մասնակցել է բանտից տեսակամուրջի միջոցով: Մեղադրող կողմը պահանջել էր Ալթանին մինչև 4 տարի 8 ամիս ազատազրկման դատապարտել:
Ալթանը պաշտպանական ելույթում նշել է, որ իր նպատակը ոչ թե նախագահին նվաստացնելն ու վիրավորելը, այլ կատարած սխալն ի ցույց դնելն է եղել: «Իմ խոսքը այժմ նախագահը պաշտոնը զբաղեցնող անձի հետ որևէ կապ չունի: Անձնական վիրավորանքի մասին խոսք անգամ չի կարող լինել. Այդ պաշտոնին ով ուզում է լիներ, միևնույն է քննադատելու էի: Նախագահի անձի հետ որևէ կապ չունի»,-հավելել է լրագրողը:
Նշվում է, որ Ալթանի փաստաբանները բողոքարկելու են դատարանի որոշումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին Ալթանը մասնակցել էր մի հաղորդման, որի ժամանակ կոչ էր արել նոյեմբերի 1-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ձայն չտալ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ):
«Թուրքիան Էրդողանին նախագահ չի դարձնի: Եթե ոչ ոք ձայն չհանի, ԱԶԿ-ի մուրճը մեր՝ բոլորիս գլխին կիջնի»,-ասել էր Ալթանը՝ նախազգուշացնելով, որ ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում քաղաքացիական պատերազմ և հեղաշրջում կլինի:
Լրագրողը ձերբակալվել էր 2016 թվականի սեպտեմբերի 23-ին: Նա մեղադրվում է նույն թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի մասին նախօրոք իմանալու մեջ: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ Էրդողանն արժանացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակին
Լրագրողների պաշտպանության միջազգային հանձնաժողովը» «մրցանակներ» է սահմանել լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրած երկրների ղեկավարներին:
Ըստ թուրքական «Gercekgundem» լրատվամիջոցի՝ այդ ղեկավարների մեջ է ներառվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ստացել է «ամենանեղացկոտ ղեկավար» մրցանակը:
Հանձնաժողովը հայտնել է, որ այս մրցանակի պատճառը այն է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքում կա մի կետ , որի համաձայն, եթե ինչ-որ մեկը վիրավորում է « թրքությունը, կամ այդ երկրի նախագահին», ապա այդ անձը պետք է պատասխանատվության ենթարկվի: Թուրքիայում այս մեղադրանքով 2016թ. 46 հազար քրեական գործ է բացվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան