ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն ու հեղինակություն, ՀՀԿ խոսնակ
«ՀՀԿ-ն դեռևս ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք»,- այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մյուս շաբաթվանից միգուցե սկսենք քննարկումները: Կարծում եմ, որ ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որը կունենա շատ լուրջ կենսագրություն ու մեծ հեղինակություն»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե արդյոք ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը համապատասխանո՞ւմ է այդ կերպարին, Շարմազանովը նշեց՝ նա արդեն հերքել է, թե ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ. «Մենք հարգում ենք Գագիկ Հարությունյանի որոշումը»:
ՀՀԿ խոսնակը հայտնեց նաև, որ մինչև ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը Ազգային ժողովը պետք է նաև առաջադրի և ընտրի Բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի: Դա, ըստ նրա տեղի կունենա փետրվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան