ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանը ներառել է ահաբեկչության առումով վտանգավոր երկրների ցանկում
ԱՄՆ պետդեպարտամենտը Ադրբեջանը ներառել է ահաբեկչության ու անվտանգության առումով վտանգավոր երկրների ցանկում: Պետական գերատեսչության պաշտոնական էջում հրապարկվել են խորհուրդներ ճամփորդող քաղաքացիների համար, որոնք նպատակ ունեն արտասահմանում ապահովել ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը:
Աշխարհի բոլոր երկրներն ընդգրկվել են չորս տարբեր կատեգորիաներում՝ երկրներ, որտեղ անվտանգության բավարար միջոցառումներ են իրականացվում, երկրներ, որտեղ այցելելու դեպքում պետք է զգույշ լինել, երկրներ, որտեղ այցելելու որոշումը պետք է վերանայել և երկրներ, որտեղ չպետք է այցելել:
Հայաստանն ընդգրկված է առաջին խմբի երկրների ցանկում: Ադրբեջանը երկրորդ խմբում է, քանի որ, ինչպես նշվում է կայքում, առկա է ահաբեկչության վտանգ: