2017թ. դեկտեմբերին գրանցվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճ. ԱՎԾ
2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.6% գնաճով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.2%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)՝ 105.3%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.7%, ծառայությունների սակագներինը՝ 99.5%: 2017թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 0.1% նվազում):
2017թ. հունվար-դեկտեմբերին 2016թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.0%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք և ծխախոտ)` 104.0%, ոչ պարենային ապրանքներինը` 98.2%, ծառայությունների սակագներինը` 98.7%:
Նշվում է նաև, որ 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար դիտարկվող 452 անվանում սպառողական ապրանքներից (ծառայություններից) 262–ը ունեցել են գնաճի, 164-ը՝ գնանկման միտում, իսկ 26-ի գների մակարդակը մնացել է անփոփոխ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին