Դամասկոսում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը
Սիրիայի մայրաքաղաքում վերականգնել են հեռուստացույցների արտադրության գործարանը: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ Syrian Arab Electronic Industries Company պետական կորպորացիայի կազմի մեջ ձեռնարկությունում մտադիր են 2017 թվականի արդյունքներով հասնել 10 հազար հեռուստաընդունիչ պլանային ցուցանիշին:
«Մենք գործարկվել ենք ընդամենը մեկ տարի առաջ, իսկ մի քանի տարի այս գործարանը պարապուրդի էր մատնված պատերազմի պատճառով: Այսպիսով, այժմ մենք փորձում ենք կազմակերպել արտադրությունը, բայց արդեն ունենք ծրագրեր, թե ինչպես այն ընդլայնենք: 2017 թվականի արդյունքներով նախատեսում ենք հասնել 10 հազար հատի ցուցանիշին, բայց արդյունքներն առայժմ չենք ամփոփել: Հետագայում կարող ենք թողարկել տարեկան 30- 40 հազար հեռուստացույց»,- աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին ասել է արտադրամասի պետ Մուհամեդ Ալ-Շեյխը:
Գործարանը գտնվում է ՝«Արևելյան Գուտա» գոտու սահմանից հարյուր մետր հեռավորության, որը վերահսկվում է ընդդիմադիր զինված կազմավորումների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Լաթաքիան վերակենդանանում է
- Հալեպում վերաբացվել է պատմական Խան Ալ-Շունէ շուկան
- Հալեպի հայտնի հին բաղնիքները վերանորոգվում են. «Արևելք»
- Հալեպում վերաբացվել է գործվածքի գործարանը
- Հալեպում վերականգնվել է արևային մարտկոցների արտադրությունը
- Հալեպում վերականգնվել է դեղագործական արտադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի