Եղիսաբեթ 2-րդը պատմել է թագի ծանրության մասին
Բրիտանիայի թագուհին՝ Եղիսաբեթ 2-րդը «Բի-բի-սի»-ի վավերագրական ֆիլմում պատմել է, թե որքան դժվար է կրել միապետուհու թագը։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ բրիտանական կայսրության թագը, որը թագուհին կրում է հատուկ առիթներին, կշռում է մոտ 1.3 կգ։ Այն զարդարված է 2,8 հազար ալմաստներով, հարյուրավոր մարգարիտներով, սաֆիրներով, զմրուխտներով ու ռուբիններով։
«Քեզ չի հաջողվում ներքև նայել, որպեսզի կարդաս ելույթի տեքստը, այլ պետք է թերթը վերև բարձրացնես, քանի որ եթե գլուխդ իջեցնես, ապա պարանոցդ կկոտրվի, իսկ թագը կընկնի»,- նշել է Եղիսաբեթ 2-րդը։
Նրա խոսքով՝ թագերն ունեն իրենց թերությունները։ «Բայց ամեն դեպքում դրանք կարևոր ատրիբուտներ են մնում»,- հավելել է բրիտանական թագուհին։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա