ՀՖՖ նախագահ. Ոչ թե տոմսերն են թանկ, այլ հավաքականը լավ չի խաղում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հանդիպումները հայաստանյան մարզադաշտերում կիսադատարկ անցնելու պատճառը ոչ թե տոմսերի թանկ լինելն է, այլ հավաքականի վատ խաղը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման համոզմունք հայտնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
«Տոմսերի գները բարձր չեն, նորմալ գներ են: Ես երկրպագուներին հրավիրել եմ, իրենք էլ առաջարկել են, աբոնեմենտային համակարգ կմտցնենք, որն ամբողջ աշխարհում ընդունված է: Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Կգնեն էժան գներով: Բացի այդ, մենք սոցիալապես անապոհվների համար միշտ էլ զեղչ ենք արել»,-ասաց նա:
Նրա խոսքով, տոմսերի գների իջեցումից հետո էլ երկրպագուների թիվը մարզադաշտում չի ավելանա:
«Ուզում եք 1000 դրամ դնենք: Մեկ է, հավաքականը լավ չի խաղում, ժողովուրդը չի գալիս նայելու: Հավաքականը կխաղա, կգան: Մեր տղաներն ընդամենը պետք է դուրս գան մարզադաշտ նվիրված, հաջող, գեղեցիկ ֆուտբոլ խաղան, մեր երկրպագուները կգնահատեն ու կգան»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան