ՄԱԿ-ում միգրանտների մասին Թրամփի խոսքերը «ռասիստական» են անվանել
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն՝ Հայիթիից և աֆրիկյան այլ երկրներից միգրանտների մասին, անվանել է «ռասիստական» և քսենոֆոբիայի դրդող։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ խոսքը ԱՄՆ նախագահի այն արտահայտությունների մասին է, որտեղ նա միգրանտների հայրենիքը անվանում է «գարշահոտ փոս»։
Ժնևում ճեպազրույցի ժամանակ գերատեսչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը Թրամփի մեկնաբանությունները համարել է «ամոթալի և ցնցող»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում