Աղտոտված ջրերը մաքրող և կրկնակի օգտագործողներին արտոնություններ կտրվեն. Արծվիկ Մինասյան
Առ այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձրել ջրամատակարարման համակարգին, սակայն ջրահեռացման խնդիրը մնացել է ոչ լիարժեք կարգավորված: Հայաստանում պետք է կարգավորել այս ոլորտը՝ մաքուր շրջակա միջավայր ունենալու համար: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
«Մենք ջրային ռեսուրսների հարցն ուղղորդում ենք ավելի կանոնակարգված դաշտ: Արտադրական կեղտաջրերը չպետք է խառնվեն կոյուղաջրերի հետ: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում շատ մարդիկ աղտոտված ջրերով են ոռոգել իրենց հողերը, մինչդեռ նման բան չպետք է թույլ տալ: Բոլոր համայնքները պետք է ունենան ջրահեռացման համակարգեր, որոնք պետք է հասանելի լինեն ամբողջ ազգաբնակչության համար: Այս ծրագրերն իրացնելու ուղղությամբ պետք է նաև դրամաշնորհներ ներառել»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ:
Արծվիկ Մինասյանի խոսքով, պետք է արտոնություններ սահմանվեն ջրի կրկնակի օգտագործման դեպքում, որպեսզի կազմակերպություններն ու քաղաքացիները մասնակից դառնան այս գործընթացին:
«Այս կարգավորումները բացում են դաշտ, որպեսզի մասնավոր սեկտորը տեսնի՝ ջրամաքրման միջոցով կարող է բիզնես նախագծեր սկսել: Այն մարդիկ ովքեր կվերցնեն և կմաքրեն ջուրը, պետք է իմանա, որ արտոնություններ կունենան. որոշ վճարումներ նրանց համար կնվազեցվեն, ընդհուպ կզրոյացվեն»,-նշեց բնապահպանության նախարարը:
Նաև ասաց, որ ներկայումս գործում են ջրերի մաքրման վեց մեխանիկական կայաններ, սակայն չունենք ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա բոլոր համայնքներում կենսաբանական մաքրում իրականացնել:
«Մեր նպատակն է որակյալ ջրային համակարգ ունենալ»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսվում է տարանջատել ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները
- Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրը. Նախարար
- Իսպանական ընկերությունը կօգնի բարելավել Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները
- «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը և ԱՄՆ ՄԶԳ-ն կհամատեղեն ուժերն Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանության համար
- Իրանը հետաքրքրված է Հայաստանի ջրային ռեսուրսներով. Արամ Հարությունյան
- Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանմանն ուղղված «Ջրի իդեաթոն» նորարարական մրցույթ է անցկացվելու
- Հայաստանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման ապահովումը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է. Սիմոն Պապյան
- Ձկնաբուծության ոլորտի աճի և ջրի անարդյունավետ օգտագործման պատճառով նվազել են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսները. ԱՄՆ ՄԶԳ
- «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները