Ա. Բիլյանը դադարեցրել է հացադուլը. ՔԿՀ
Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Բիլյանն իր համաձայնությունն է տվել տեղափոխվել «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ և արդեն նշված ՔԿՀ-ում իր դիմումի համաձայն դադարեցրել հացադուլը: Այս մասին ասված է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հայտարարության մեջ։
Աղբյուրը հայտնում է, որ այս պահին Ա. Բիլյանը գտնվում է «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ բուժանձնակազմի ուշադրության և պատշաճ հսկողության ներքո:
ՔԿՎ-ից հիշեցնում են. ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Բիլյանին դեռևս հունվարի 10-ին պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու համգամանքով` առաջարկվել էր տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` հաշվի առնելով այն, որ սույն ՔԿՀ հանդիսանում է ՀՀ գործող միակ բուժիչ ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները և որակը էապես տարբերվում են այլ ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից, ինչից Բիլյանը հրաժարվել էր»:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿՎ. Բիլյանի` հացադուլ հայտարարելու և իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու պահանջը հիմնազուրկ է
- Արմեն Բիլյանը կշարունակի հացադուլը
- Արայիկ Խանդոյանի, Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը պահանջում է մշտական հսկողություն․ ՄԻՊ
- ՔԿՎ. Բիլյանի մոտ ախտորոշվել է «հարմարվողականության խանգարում»
- ՔԿՀ. Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին չեն մեկուսացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան