Հակոբ Հակոբյանը ցանկանում է, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտը), որը ԱԺ վերջին ընտրությունների մասնակցում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ցանկություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ։
Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը միայն ՊԵԿ կառույց է հիշեցնում։
«Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը լինի հաջորդ վարչապետը, որովհետև ես տեսնում եմ նրան անցած ուղին, քաղաքական դարբնոցով անցած մարդ է, ես տեսնում եմ այն տարիները, ինչի միջով անցել է՝ թե՛ անվտանգության, թե՛ մնացած բնագավառներում, իսկ մեր վարչապետը՝ Կարեն Կարապետյանը, սկսնակ մարդ է քաղաքականության մեջ, եթե ՀՀԿ փոխնախագահն է ՝ չի նշանակում, որ քաղաքականության մեջ կայացած մարդ է, պետք է, որ ճանապարհ անցնի»,-նշել է վերջինս։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները