Մառախուղի պատճառով «Զվարթնոց»-ում չվերթներ չեն իրականացվում
Խիտ մառախուղի ու անբավարար տեսանելիության հետևանքով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջքներ չեն իրականացվում: «Արմենիա» միջազգային օդանվակայաններ ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանը Panorama.am-ին ասաց, որ գիշերվա ընթացքում հնարավոր է եղել մի քանի չվերթ իրականացնել, սակայն առավոտվանից եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վայրէջք կատարելն անհնար է դարձել:
Օդանավակայանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հետաձգվել են Դուբայ-Երևան, Մոսկվա-Երևան, Շարժա-Երևան, Թբիլիսի-Երևան, Վորոնեժ-Երևան չվերթները: Քանի որ այդ չվերթների ինքնաթիռները Հայաստանում կլինեն ուշացումով, Երևանից թռիչքները ևս կիրականացվեն նշված ժամանակից ուշ:
«Մառախուղը ցրվելուն պես բոլոր չվերթները կիրականացվեն»,-ասաց Գ. Աբրահամյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին