Զիդանը հոգնել է «Ռեալի» մասին քննադատություններից
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է թիմի ներկայիս վիճակին վերաբերող հարցերին։
Sports.ru-ն գրում է հարցին, թե նա ինչպես է ազդում խաղացողների հոգեվիճակի վրա՝ մաքսիմումին հասնելու համար, վերջինս պատասխանել է. «Մենք չենք կարող ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչ ասվում է։ Դա շատ բարդ է, քանի որ ներկա պահին «Ռեալի» մասին խոսում են միայն բացասական տոնով։ Ես իրավիճակին նայում եմ այլ կերպ, բայց ինչ կա, այն էլ կա։ Պետք է ուշադրություն դարձնել դրական պահերին։ Մենք շարունակում ենք պայքարել բոլոր մրցաշարերում։ Մենք այդքան վատը չենք, որքան խոսում եք։ Մենք պետք է դրական էներգիա գտնենք և շարունակենք առաջ շարժվել»։
Հարցին, թե հոգնել է իրենց հասցեին քննադատություններից, Զիդանը պատասխանել է. «Այո, ես դրանից հոգնել եմ։ Բայց ես չեմ կարող փոխել այն և չեմ էլ ուզում փոխել։ Այս իրավիճակում շատ հեշտ է ասել, որ ամեն ինչ վատ է, բայց դուք գիտեք, որ ամեն ինչ այնքան տխուր չէ: Սակայն լավ է խոսել «Ռեալի» մասին բացասական կերպով, քանի որ այդպիսի նյութերը ավելի լավ են վաճառվում»։