Քննարկվում է ԵԽԽՎ պատվիրակության կազմում Հերմինե Նաղդալյանին Կարինե Աճեմյանով փոխարինելու հարցը
Ազգային ժողովի խորհրդի նիստում ընդգրկված է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանին փոխարինելու հարցը: Վերջինս կփոխարինի ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Այս պահին ԱԺ խորհրդի դռնփակ նիստ է ընթանում: Օրակարգում ընդգրկված հարցը պետք է քվեարկվի խորհրդի 17 անդամների կողմից։
Panorama.am-ի թղթակիցը փորձեց կապ հաստատել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի և Կարինե Աճեմյանի հետ՝ նրանցից տեղեկանալու, թեո որն է փոփոխության պատճառը։ Եթե Նաղդալյանի հեռախոսն առհասարակ անջատված էր, ապա Աճեմյանը հեռախոսազանգերին չէր պատասխանում։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնը Հերմինե Նաղդալյանը ստանձնել էր 2014-ի ապրիլին, այն բանից հետո, նույն պաշտոնը զբաղեցնող` ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանի` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել:
Փոփոխության մասին ԱԺ կայքում միայն հետևյալ տեղեկատվությունն է զետեղված.
«Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման.
1) 1-ին հավելվածում` « Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ) » բառերը փոխարինել « Կարինե Աճեմյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ) » բառերով:
2) 11-րդ հավելվածում` « Կարինե Աճեմյան ( ՀՀԿ խմբ .) » բառերը փոխարինել « Շուշան Սարդարյան ( ՀՀԿ խմբ.) » բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին