ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ն արդեն նախապես են հերթագրվում
2017թ. վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկեց իր հաճախորդներին օգտվել EarlyOne բջջային հավելվածից՝ մասնաճյուղերում առավել օպերատիվ սպասարկվելու նպատակով: Եվ արդեն հաճախորդների 10%-ը զբաղեցնում են իրենց հերթը նախապես հեռահար եղանակով:
Բանկի մամուլի ծառայությունից մանրամասնում են, որ EarlyOne բջջային հավելվածը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին թույլ է տալիս նախապես հերթագրվել Բանկի նախընտրած մասնաճյուղում` ցանկացած հարմար ժամին:
Բանկում սպասարկվելու համար նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսում ներբեռնել EarlyOne բջջային հավելվածը, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկի կոճակը, նշել Բանկի նախընտրելի մասնաճյուղը, սպասարկման ամսաթիվը, ժամը և հերթագրվել: Ստանալով համապատասխան կոդը` հաճախորդն իր կողմից ընտրված ժամին մոտենում է Բանկ և մուտքագրելով կոդը հերթերի կառավարման տերմինալի էկրանին` ստանում է իր համարով կտրոն և սպասարկվում է ճիշտ նախապես ընտրված ժամին:
Նոր հնարավորությունը ոչ միայն խնայում է հաճախորդների ժամանակն, այլ նաև դարձնում է Բանկի մասնաճյուղեր այցելությունն ավելի հարմարավետ: EarlyOne հավելվածի շնորհիվ զգալիորեն նվազել է հաճախորդների կողմից Բանկի մասնաճյուղերում անցկացվող ժամանակը:
Ծառայությունից օգտվող հաճախորդների թիվն աճում է օրեցօր` ընդհանուր առմամբ փոխելով Բանկի մասնաճյուղերում բանկային սպասարկման մշակույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան