Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս
«Հայաստանի ազգային պատկերասրահը, հաշվի առնելով հասարակության մեծ հետաքրքրությունը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի հանդեպ, սիրով տեղեկացնում է, որ նշված ցուցահանդեսը կարող եք վայելել ևս մեկ ամիս»,-տեղեկանում ենք պատկերասրահի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դեկտեմբերի 20-ին հայտարարել էր, որ Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել: «Արարում» խորագրով ցուցահանդեսը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին, նվիրված է ծննդյան 200-ամյակին: Ցուցահանդեսի փակումը նախատեսված էր հունվարի 15-ին:
Ցուցահանդեսում ներկայացված է 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր: Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. Աշխարհի արարում» հռչակավոր կտավը։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու ցուցահանդեսը շուրջ 44 հազար այցելու է ունեցել
- Նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» թեմային
- Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները
- Թուրքիայի նախագահն ու Այվազովսկին
- Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսը մեկ շաբաթում ունեցել է հազարավոր այցելուներ
- Այվազովսկին պատկանում է աշխարհին. Ռուսական պետական թանգարանի տնօրեն
- Այվազովսկին հայ էր, դա կրում էր իր մեջ. Դմիտրի Լոսև
- Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին