«Opel Zafira»-ն ամբողջովին այրվել է, վարորդը՝ հոսպիտալացվել
Այսօր ժամը 03:58-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր գյուղ գյուղում գտնվող խանութի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի, պարզվել է, որ այրվում է Կ. Ա.-ին պատկանող «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:08-ին:
«Opel Zafira» ավտոմեքենան ամբողջովին այրվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1982 թ. ծնված Կ. Ա.-ը ձեռքի այրվածքով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Լրահոս
Տեսանյութեր
Չնայած ՌԴ սպառնալիքներին, Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ազատություն. Ֆրանսիայի ԱԳ նախարար