Ապրիլի 9-ից հետո Արա Բաբլոյանը կպահպանի ԱԺ նախագահի պաշտոնը. ՀԺ
Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ նոր ձևաչափով այսօր Բաղրամյան 26-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը թափանցիկ ակնարկներ է արել Ազգային ժողովի հաջորդ նախագահի թեկնածուի վերաբերյալ: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Երեկ նախագահական նստավայրում ԱԺ խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանի մասին խոսելիս ասել է բառացիորեն հետևյալը. «Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ ենք արձանագրել: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է: Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը...»:
Այսպիսի բացառիկ գովքը, ինչպիսին Սերժ Սարգսյանը հաճախ չի շռայլում, թերևս, թափանցիկ ակնարկ է ներկաներին, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին, որ հենց ԱԺ գործող նախագահ Արա Բաբլոյանն է ապրիլի 9-ից հետո ԱԺ նախագահի ցանկալի թեկնածուն»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները