Պետդեպը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին
ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլիին, ով երեկ դատապարարտվեց 6 տարվա ազատազրկման: Պետդեպի տարածած հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ-ն իր վրդովմունքն է հայտնում դատարանի կայացրած որոշման վերաբերյալ:
«Մուխթարլին առևանգվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մայիսի 30-ին, ապա տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ նրան կալանավորել են՝ մեղադրելով մաքսանենգության համար: Պետդեպում կարծում են, որ նրա հետապնդումը քաղաքական մոտիվներով է: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Մուխթարլիին ու նաև այն անձանց, որոնք անազատության մեջ են հայտնվել իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:
Պետդեպը զգուշացրել է, որ իրենք հետևելու են Մուխթարլիի առևանգման գործով Վրաստանում ընթացող քննության ընթացքին, կրկնել է բազմակողմանի ու թափանցիկ քննություն իրականացնելու կոչը:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի լրագրողը 2015 թվականից ի վեր բնակվում էր Վրաստանի մայրաքաղաքում: Այս տարվա մայիսի 29-ին նա անհետացել էր: Հետո պարզվել էր, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ծեծել, կապել աչքերը և տեղափոխել Ադրբեջան:
Լրագրողը ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները կապ ունեն այս ամենում և Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա։
«Վարչապետ Կվիրակաշվիլին և ՆԳ նախարար միասին են ծրագրել և հանցագործություն իրականացրել պետական մակարդակով»,-նշել էր վերջինս։
Եվրոպական խորհրդարանը, ԱՄՆ Պետդետպարտամենտը, միջազգային իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ կոչ էին անում նրան անհապաղ ազատ արձակել։
Հարակից հրապարակումներ`
- Աֆղան Մուխթարլին 6 տարվա ազատազրկման դատապարտվեց
- Վրաստանի վարչապետը խոստովանել է, որ Մուխթրալիի գործը լուրջ ձախողում է եղել
- Մուխթարլիի. Վրաստանի վարչապետը վաղ թե ուշ պետք է պատասխան տա
- Վրաստանն ի շահ Բաքվի, Մուխթարլիի հարցում խայտառակ և խնդրահարույց քայլի դիմեց. Stratfor
- Թբիլիսիից առևանգված լրագրող Աֆղան Մուխթարլին արժանացել է Պավել Շերեմետի մրցանակին
- Աֆղան Մուխթարլիի ընտանիքը լքել է Վրաստանը
- Արմեն Աշոտյան. Մուխթարլիի կամայական ձերբակալումը բուռն վրդովմունք է առաջացնում ոչ միայն Վրաստանում, այլ նաև աշխարհում