Վիգեն Սարգսյանը կոչ է անում օգնել զինհաշմանդամ Ալբերտ Դալլաքյանին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով կոչ է անում աջակցել 2016 թվականին Արցախում վիրավորված զինծառայող Ալբերտ Դալլաքյանին:
«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է:Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,- գրել է Վիգեն Սարգսյանը:
Նշենք, որ «Աջակցության վիրավոր զինվորներին» ֆեյբուքյան էջում ներկայացված են հաշվեհամարները, որոնցով կարելի է օգնել Ալբերտ Դալլաքյանին:
Ստորև ներկայացնում ենք հաշվերահամարները.
24100365620400 AMD Յունիբանկ
1570027895090200 AMD Ամերիանբանկ (ArCa)
For transfer in EUR
Raiffeisen Zentralbank Oesterreich AG, Vienna, Austria
SWIFT:RZBAATWW
Benebiciary’s Bank:
UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Ghazaryan Armine
EUR Account No 24100365620402
For transfer in USD
Raiffeisen Zentralbank Oesterreich AG, Vienna, Austria
SWIFT:RZBAATWW
Beneficiary’s bank:
UNIBANK, Armenia, SWIFT: UNIJ AM 22
Beneficiary: Ghazaryan Armine
USD Account No 24100365620401