Հայաստանում 10.6 տոկսով նվազել է գորգերի արտադրության ծավալը
2017 թվականի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 10.6 տոկոսով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, եթե 2016թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 17 տոննա գորգեր և գորգեղեն, ապա 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 15.2 տոննա:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ այս ժամանակահատվածում 16.1 %-ով նվազել է նաև գուլպեղենի արտադրության ծավալը: Մասնավորապես, 2016թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 15 276.8 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 12 821.4 հազար զույգ:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այստեղ արտադրության ծավալներն աճել են 28.1 տոկոսով, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունն էլ հունվար-նոյեմբերին աճել է 35.5%` կազմելով 4.2 տոննա: