Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքանով կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում․
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի ցերեկը, 15-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, 17-18-ը նույնքանով կբարձրանա:
Երևան քաղաքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-ի ցերեկը, 15-18-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում