Մերկ ակտիվիստուհուն տեսնելուց հետո Չեխիայի նախագահը վատացել է
Չեխիայի նախագահական ընտրություններում քվեարկելու եկած Միլոշ Զեմենի սիրտը վատացել է, երբ Femen շարժման ակտիվիստուհիներից մեկը բաց կրծքով կտրել է նրա առաջը:
Չեխական լրատվամիջոցը հրապարակել է կատարվածի տեսանյութը: Ընտրատեղամաս մտած նախագահը պատրաստվում էր քվեարկել, երբ մի կին վրայից մի կողմ է շպրտում վերնաշապիկն ու մերկ կանգնում նրա դիմաց՝ բղավելով «Զեման-Պուտինի պոռնիկ»: Նույն գրությունը եղել է նաև կնոջ մարմնին: Միլոշ Զեմենին թիկնապահները դուրս են բերում տեղամասից, նախագահն այդպես էլ չի կարողանում կատարել իր քաղաքացիական պարտքը:
Femen-ի թվիթերյան էջում մանրամասնել են, որ ակտիվիստուհին եղել է Անգելինա Դիաշը, ով արդեն իր կուրծքը ցուցադրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
— AnonymousVideo (@AnonymousVideo) January 12, 2018
Հիշեցնենք, որ Չեխիայում նախագահի՝ երեկ մեկնարկած ընտրությունները կշարունակվեն նաև այսօր: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու:
Թարգմանությունը՝ Panorama.am-ի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում