Վրաստանում հարձակվել են հայ գործարարի վրա
Վրաստանի արևմտյան մասում գտնվող Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակում են գործել Հայաստանի քաղաքացի գործարարի վրա ու նրանից գողացել խոշոր չափի գումար:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, տուժածը 31-ամյա Արթուր Սուքիասյանն է: Գուրիայի շրջանում նա մի քանի խանութ ունի:
Աղբյուրը մանրամասնում է, որ նրա վրա հարձակվել են այսօր առավոտյան իր տան մուտքի մոտ: Դիմակավորված երկու տղամարդ նրա գլխին բութ գործիքով հարվածներ են հասցրել, ինչից հետո մոտ 12 հազար դոլարի չափ գումարը գողացել:
Այդ պահին գործարարը պատրաստվում էր գնալ Թբիլիսիում գտնվող Լիլո անունով հայտնի շուկան, իր խանութների համար առևտուր անելու նպատակով: Այդ պատճառով է, որ նրա մոտ այդքան մեծ գումար է եղել:
Այս պահին Սուքիասյանը հիվանդանոցում է: Բժիշկները վստահեցրել են՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հանցագործները դեռ ձերբակալված չեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա