Էրդողանը բարոյական փոխհատուցման հայց է ներկայացրել Քեմալ Քըլըչդարօղլու դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընի կողմից դատարան ներկայացված հայցում Քըլըչդարօղլուն մեղադրվել է 2018թ․ հունվարի 5-ին Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում ունեցած ելույթի ժամանակ Էրդողանի վերաբերյալ սուր վիրավորական հայտարարություններ անելու մեջ։ Ընդդիմադիր առաջնորդից որպես բարոյական փոխհատուցում 150․000 թուրքական լիրա (40․500 դոլար) է պահանջվել։
Աղբյուրը նշում է, որ Բեշիքթաշի ԺՀԿ-ական թաղապետ Մուրաթ Հազինեդարի՝ աշխատանքից հեռացվելու փաստի դեմ բողոքով հանդես եկած Քըլըչդարօղլուն իր ելույթում ասել էր․
«Դու մեղադրում ես մեր թաղապետին՝ գյուլենականների (FETÖ) հետ կապի մեջ։ Ես շատ լավ գիտեմ, թե դու որքան լավ գյուլենական ես։ Դու և FETÖ-ն նույն ամանից եք սնվում։ Գիտեմ՝ հիմա այստեղ այսպես խոսելուս համար նորից փոխհատուցման պահանջով դատական հայց կհարուցեք»։
Էրդողանի փաստաբանի ներկայացրած հայցում մասնավորապես նշված է․ «Մեր հանրապետության նախագահի վերաբերյալ պատասխանողի կողմից կատարած հայտարարությունները, որոնցով փորձ է արվում նախագահին մեղադրել FETÖ-ի հետ կապի մեջ, պետք է գնահատել որպես CHP – FETÖ կապի քողարկման ու ուշադրություն շեղելու փորձ․ մի կապ, որն արդեն հնարավոր էլ չէ քողարկել»։
Դատական հայցում նշել է նաև, որ Քըլըչդարօղլուի հայտարարությունները չի կարելի արդարացնել խոսքի ազատության իրավունքով, քանի որ դրանք ոտնահարում են ուրիշի անձնական կյանքի իրավունքը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ
- Քըլըչդարօղլուն պատրաստ է ապացուցել Էրդողանի մասին հայտարարությունները
- Քըլըչդարօղլու. Այսօր երկրում ունենք սովից մահացող սիրիացի փախստականներ
- Քըլըչդարօղլու. «Ես խոսում եմ արդարությունից, իսկ Էրդողանը՝ շապիկից»
- Քըլըչդարօղլուն կոչ է արել արագորեն հետ կանչել Նիդեռլանդներում Թուրքիայի դեսպանին
- Քըլըչդարօղլուն` Էրդողանին. «Պատվախնդիր մարդն իր երկրի խնդիրների լուծումն է գտնում, ոչ թե լացում»
- Քըլըչդարօղլու. «Ամպեր են կուտակվել Էրդողանի բռանպետության գլխին»
- Քըլըչդարօղլուն` Էրդողանին. «Մենք ստախոսներին չենք վստահում»
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում