Հին տոմար. հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին
Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարներով նոր տարվա միջև տարբերությունը 20 և 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին:
Ըստ Qahana.am կայքի, Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետև գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների և մաթեմատիկոսների հաստատել են նոր տոմարը:
Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325 – 1582 թթ ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվում է:
16- 20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) և գրիգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) և գիրգորյան (նոր) տոմարների միջև տարբերությունն արդեն կկազմի 14 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում