Կալիֆոռնիայում սողանքների պատճառով զոհվել է 18 մարդ
Կալիֆոռնիայում ուժեղ փոթորկի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Reuters-ին հղում անելով՝ «Գազետա.ռու»-ն գրում է, որ փոթորիկն ամբողջությամբ ավիրել է 60 տուն, ավելի քան 400 շինություն էլ վնասվել են։
Նշվում է, որ անտառային հրդեհներից մի քանի շաբաթ անց նահանգին հարվածել են հորդառատ անձրևները։
Հրդեհները ոչնչացրել են լանջերի վրա աճող ծառերը, որոնք կարող էին խանգարել սողանքների առաջացմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում