Նախագահի թեկնածու Պուտինը նախընտրական շրջանում սոցցանցերում պաշտոնական էջեր չի ունենա
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում սոցցանցերում պաշտոնական էջեր չի ունենա, կլինի միայն նախընտրական շտաբի պաշտոնական կայքը։
«Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին RT հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը:
Նա հայտնել է, որ սոցիալական ցանցերում ողջ աշխատանքը տանելու են կամավորները և Պուտինի կողմնակիցները:
Ռուսաստանում նախագահական ընտրությունները կկայանան 2018 թվականի մարտի 18-ին: