Լապլանդիայում «Գահերի խաղը» ֆիլմի երկրպագուների համար հյուրանոց են կառուցել
Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի և Լատվիայի ճարտարապետները Լապլանդիայում «Գահերի խաղը» ֆիլմի մոտիվներով ամբողջությամբ սառույցից հյուրանոց են կառուցել: Ռիա նովոստի»-ն գրում է, որ հյուրանոցը զբաղեցնում է 20 հազար քառակուսի մետր տարածք, ունի 30 համար, որոնք կահավորված են հայտնի ֆիլմի մոտիվներով:
Հյուրանոցի բոլոր հյուրերին հավելյալ տրամադրվելու են ծածկոցներ և էլեկտրական ջեռուցիչներ: Ներսում ջերմաստիճանը լինելու է -5 աստիճան:
Երկու անձի համար գիշերելը հյուրանոցային մեկ համարում կարժենա 294 եվրո: Հյուրանոցը կփակվի ապրիլի 8-ին՝ բնական պատճառներից ելնելով։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում «Գահերի խաղին» նվիրված նամականիշների շարք կթողարկվի
- «Գահերի խաղի» դերասանուհին պատմել է 8-րդ եթերաշրջանի թողարկման մասին
- Մեծ Բրիտանիայում «Գահերի խաղին» նվիրված գիտաժողով կանցկացվի
- «Գահերի խաղի» յոթերորդ եթերաշրջանի վերջին մասը դիտումների քանակով ռեկորդ է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին