Ռուսաստանը 2017 -ին ավելի քան 14 միլիարդ դոլարի զենք է վաճառել
Ռուսաստանը 2017 թ. ավելի քան 14 միլիարդ դոլարի զենք է արտահանել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Դեկտեմբերի վերջին ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով օգնականը հայտարարել է, որ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին՝ 2017 թ. Ռուսաստանը նոր գործընկերներ է ձեռք բերել՝ երկրներ, որոնք նախկինում երբեք Ռուսաստանին չեն դիմել՝ զենք ձեռք բերելու հարցով:
2017-ի օգոստոսի վերջին հայտարարվել էր, որ ռուսական զենքի և զինտեխնիկայի արտահանման պատվերների փաթեթը կազմում է մոտ 47-50 միլիարդ դոլար: