Ստամբուլում Արա Գյուլերի պատվին միջոցառում է կազմակերպվել
Ստամբուլում, աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին հատուկ երեկո է կազմակերպվել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել են հայտնի լուսանկարիչներ, բարձրաստիճան հյուրեր, որոնց թվում է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Նա, ելույթում շեշտելով Արա Գյուլերի աշխատանքների կարևորությունը, ասել է. «Նրա լուսանկարները պատմություն են պատմում. Դալիի պատմությունը, Պիկասոյի պատմությունը: Դա մեզ համար շատ կարևոր է, քանզի մենք պատմություններ, հեքիաթներ ունեցող հողերի զավակներ են»:
Պատմության կարորության մասին խոսելով ինքը՝ Արա Գյուլերը նշել է, որ աշխարհում ամենակարևոր տեղեկությունը պատմությունն է, քանի, որ միայն պատմության միջոցով կարող ես անցյալի մասին իմանալ:
Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։
«Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան